10+ խորամանկ հնարք՝ սեփական օրգանիզմին խաբելու համար

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Այս ամենը չեն սովորեցնում դպրոցներում և չեն ներառում կենսաբանության դասագրքերում, այդ իսկ պատճառով էլ ուշադիր կարդացեք այս 17 փաստերը, որոնք օգտագործելով՝ կկարողանաք խաբել սեփական օրգանիզմին և ազատվել մի շարք տհաճ երևույթներից, ինչպիսիք են անքնությունը, գլխացավը և այլն։

Բնականաբար, այս ամենն անհատական է և կարող է չգործել բոլոր մարդկանց դեպքում, սակայն 99% հավանականությամբ կաշխատեն այս հնարքներից առնվազն 10-ը։

Եթե անքնությամբ եք տառապում, ապա 1 րոպեի ընթացքում արագ թարթեք աչքերը:
Երբ լոգանք եք ընդունում, վերջին պահին սառեցրեք ջուրը. դա կօգնի ազատվել մաշկի վրայի ցանից:
Եթե չափազանց շտապ զուգարան եք ուզում գնալ, փակեք Ձեր աչքերն ու մտածեք սեքսի մասին:

 

Եթե կարևոր հանդիպումից առաջ նյութը բարձրաձայն կարդաք, ավելի լավ կհիշեք այն:
Ըստ գիտական հետազոտությունների՝ մարդու աջ ականջն ավելի լավ է ընկալում խոսքը, իսկ ձախը՝ երաժշտությունը:
Եթե մահճակալին պառկած գլխապտույտ եք զգում, ապա մի ոտքը հատակին դրեք:
Եթե ուժեղ գլխացավ ունեք, ձեռքերը դրեք սառույցով լի ջրի մեջ:

 

Մոծակի կծած հատվածը չոր դեզոդորով տրորեք և կազատվեք քորից:
Եթե Ձեր քունը տանում է, ապա հնարավորինս երկար շունչ պահեք և կթարմանաք:
Եթե անհարմար պահին ծիծաղի նոպա ունեք, պարզապես կծեք սեփական լեզուն:
Եթե որևէ բան անհանգստացնում է Ձեզ, պարզապես գրի առեք այդ ամենը և կթեթևանաք:
Եթե մրսածություն ու գրիպ ունեք, ապա մահճակալի կողքին մաքրված սոխ դրեք:

 

Եթե կոկորդում անհարմար քոր եք զգում, փայտիկով քորեք ականջի ներքին հատվածը:
Կոկորդի ցավը նվազեցնելու համար զեֆիր կերեք:

 

Ատամի ցավի դեպքում սառցե խորանարդիկով տրորեք բութ մատի և ցուցամատի միջանկյալ հատվածը:
Փչեք բութ մատին, որպեսզի հանգստացնեք սրտի աշխատանքը:
Եթե անհարմար պահի հուզվել եք և ցանկանում եք արտասվել, լայն բացեք աչքերը և հնարավորինս երկար մի թարթեք. արտասունքները պարզապես կանհետանան:

Աղբյուր՝ blognews.am

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

0 Comments Join the Conversation →


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *