Կոնչիտա Վուրսթը պատմել է, որ ՄԻԱՎ վարակակիր է

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հաղթող ավստրիացի երգիչ Թոմաս Նոյվիրթը, որը հայտնի է որպես Կոնչիտա Վուրսթ, իր Instagram-ում հայտնել է, որ ՄԻԱՎ վարակակիր է.

«Այսօր եկել է այն օրը, երբ ես ստիպված եմ եղել ազատվել դամոկլյան սրից, որը սպառնալու է ինձ ամբողջ կյանքում. ես տարիներ շարունակ ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեմ։ Դա ոչ մի նշանակություն չունի հասարակության համար, բայց իմ նախկին ընկերը սպառնում է, որ կպատմի այդ մասին բոլորին։ Ես ոչ մեկին իրավունք չեմ տա ապագայում վախեցնել ինձ ու այդ ձևով ազդել իմ կյանքի վրա»,- գրել է Վուրսթը։

Վուրսթի խոսքով՝ ինքը տարիներ շարունակ բուժում է ստանում։ Նա նաև նշել է, որ լավ է զգում իրեն։

Աղբյուրը՝ News.am

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

0 Comments Join the Conversation →


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *