ՄԵԿԸ՝ ԱՐԵՒՄՈՒՔՈՒՄ, ՄՅՈՒՍԸ՝ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ․ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԿՊԱՀԻ ԵՐԵՒԱՆԻ ԹԻԿՈՒՆՔԸ

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Փոստանջյանը օրեր առաջ հայտարարեց, որ չի միանում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը, սակայն ընդվզում է և իր համահայկական ընդվզման շրջանակներում շարունակելու է պայքարել Սերժ Սարգսյանի տիրապետության դեմ։

Փաշինյանը Հայաստանի արևմուտքում՝ մայրաքաղաք Երևանում ապրիլի 13-ից սկսեց հանրահավաքները, որոնք շարունակվում են մինչ օրս։

Զարուհի Փոստանջյանն էլ այս օրերին Հայաստանի հյուսիսային քաղաքներով է շրջում ու ընդվզման կոչեր անում։ Նախօրեին կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իրենք որդեգրել են ցանցային և ներառող պայքարի տրամաբանությունը և պատրաստվում են Հայաստանի բոլոր քաղաքներում ընդվզման կոչերով հանդես գալ։

Այսօր «Երկիր Ծիրանին» Հայաստանի հյուսիսում է՝ Վանաձոր քաղաքում, որտեղ հանրահավաք է իրականացնում, որին միացել են ոչ միայն վանաձորցիները, այլ նաև սպիտակցիները, ալավերդցիները։

Զարուհի Փոստանջյանը ներկաներին հավաստիացրել է, որ իրենք կարևորում են Երևանում այս օրերին տեղի ունեցող ապստամբությունը, թեպետ վստահ են, որ միայն Երևանով չի կարելի սահմանափակվել․ մայրաքաղաքի թիկունքը պաշտպանել է պետք․

«Մենք գիտենք, որ Երևանում ամենաշատն է կենտրոնացված բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների՝ 1 մլն-ից ավելի, դրա համար Երևանը ինքը կարող է 100 հազարից ավել մարդ հանել քաղաքով մեկ։ Եվ Վանաձորն էլ ինքը պետք է դուրս գա փողոց, հետևաբար, կուտակում միայն Երևանում, դա կլինի շատ սխալ մարտավարություն, և դրա համար մենք 6 ամիս շարունակ քարոզել ենք, որ պետք է լինի ցանցային պայքար, որպեսզի ոստիկանական ուժերը չկարողանան մեզ ճնշել»։

Փոստանջյանը կոչ է արել ըմբոստության օջախներ ստեղծել, իսկ Երևանի թիկունքը կլինեն Գյումրին ու Վանաձորը․ «Որ ժամին որ Երևանում լինում է միջոցառում, այդ ժամին էստեղ եւս պետք է լինեն միջոցառումներ։ Ալավերդին, Սպիտակը, Ստեփանավանը պետք է այստեղ կուտակվեն։ Մենք պատավոր ենք պահել Երևանի թիկունքը»։

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը պատճառաբանել է նաև, թե ինչու է անհրաժեշտ «պահել Երևանի թիկունքը»․ «Բռնակալական համակարգը մեզ կոտորել է 2004-ին, Երևանում, 2008-ին, Երևանում։ Դրա համար մենք պարտավոր ենք թիկունքը պահպանել։ Մենք դուրս ենք եկել մարտի և գիտենք մեր թշնամու ձեռագիրը։ Դա մենք չպետք է թույլ տանք»։

Նշենք, որ Վանաձորի ընդվզմանը միանալու ցանկություն էին հայտնել նաև դպրոցականները, մինչդեռ, ըստ «ԵԾ»-ի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութի, դպրոցի տնօրենը փակել է մուտքի դուռը։ Փոստանջյանն էլ տնօրենի հետ երկար-բարակ զրուցել է, որպեսզի թույլ չտա դպրոցականների դեմ դռներ փակելու պրակտիկայի շարունակությունը։

«Հիմա, երբ մեր ազգը գտնվում է այս վիճակում, բոլորս՝ մեր ու մանուկ պետք է մասնակիցը լինենք, ծեր, երիտասարդ և երեխա միասնաբար պետք է ցուցադրենք մեր կամքը»,-տնօրենի հետ զրույցում ասել է Զարուհի Փոստանջյանը և կոչ արել աշակերտներին միանալ ընդվզմանը՝ ընդդեմ բռնակալական համակարգի։

Источник

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

0 Comments Join the Conversation →


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *