Դուք եք ստիպում ատել ձեզ․ Արտյոմ Հակոբյան

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Ռեժիսոր և հաղորդավար Արտյոմ Հակոբյանն իր վերաբերմունքն է դրսևորում փողոցում պայքարող երիտասարդների և ոստիկանների հանդեպ, մասնավորապես, նա գրում է. «2 կարևոր հանգամանք, որ այդպես էլ հաշվի չառնվեց «մեծերի» կողմից!!!

1. Այսօրվա երիտասարդությունը հետսովետական մտածելակերպի հետ ոչ մի կապ չունի! Նրանք ավելի առաջադեմ են և դրա համար էլ հին, «սովետական» կտեր չեն ուտում!!!

2. Այս սերունդը ապրիլյան պատերազմում մինչև ատամները զինված թշնամուց չվախեցավ, կարծում եք ինչ-որ բանով հնարավո՞ր է նրանց վախեցնել? Համոզված եմ՝ոչ! Պետք է(ր) նրանց հետ հաշվի նստել!!! »։ «Այս երկու նկարում պատկերված ոստիկանների… չէ սրանց ոստիկան անվանելը մեղք գործել է՝ մենթերի դեմքերը… չէ, դեմք ասելն էլ է մի տեսակ մեղք գործել՝ ռոժերը, արտացոլում են այսօրվա իրականությունը: Հենց այսպես են այսօր վերաբերվում իշխանական լծակներ ունեցող անձիք հասարակ քաղաքացիներին, որոնք փորձում են կարծիք արտահայտել: Բարի, ցիվիլ , պայքարող ոգի ունեցող և խելացի մարդիկ նրանց պետք չեն: Խելացիները վտանգավոր են նրանց համար: Լավ իմացեք՝ դուք եք ստիպում բոլորին ատել ձեզ!!! Դուք եք, որ առանց գիտակցելու, կամ գուցե գիտակցաբար , առանձնացնում և բարձր եք դասում ձեզ մարդուց! Որովհետև այսօր ձեր ձեռքու՞մ է իշխանությունը: Թե՞, որովհետև ձեզ թվում է, որ դուք հարատև եք: Ամաչեք այս նկարի արդար մարդուկից, որը չի վախենում ձեզանից, այլ զարմացած նայում է և չի հասկանում, ինչպե՞ս կարող են 21 րդ դարում դեռ կենդանի մնացած լինեն այս դևերը: Վախեցեք հաղթանակած այս նոր սերնդից և ժամ առաջ ներողություն խնդրեք նրանցից, մեղանչեք, որ ներեն ձեզ և գոնե, երբ արդեն նրանցը կլինի երկիրը, ձեզ լավ ծերություն ապահովեն!!! Այս պահին այսքանը!»։

 

Աղբյուրը՝ 1in.am

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

0 Comments Join the Conversation →


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *