Արuեն Վենգերի «nւղերձը» Uերժ Uարգuյանին. Չի կшրելի

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Lragir.am-ը գրում է. Լոնդոնի Արսենալի ավագ մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ կայացրել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը թողնելու որոշում: Վենգերը Արսենալի մարզիչն է 1996 թվականից: 22 տարի նա գլխավորում է ակումբը, որն այդ ընթացքում նվաճել է մի քանի տիտղոսներ՝ թե Անգլիայում, թե Եվրոպայում, լինելով հեղինակավոր ակումբներից մեկը: Վերջին տարիներին Արսենալը խորացող ճգնաժամի մեջ էր, եւ ներկայում հնարավոր է ասել, որ երբեմնի հզոր ակումբից մնացել է միայն անունը, իսկ խաղի եւ արդյունքի մասով Արսենալը հասել է գրեթե միջակության: Տեւական ժամանակ երկպրագուները, փորձագետները խոսում էին, որ ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է, որպեսզի Վենգերը հեռանա թիմից, քանի որ անձամբ հաղթահարելու նրա փորձը չի ունենում արդյունք: Վենգերը մի քանի անգամ, ընդհուպ բոլորովին վերջերս հայտարարել է, որ չի հեռանա ակումբից, չի վհատվում եւ պատրաստ է հաղթահարել ճգնաժամը, դուրս բերել թիմը փոսից եւ տանել առաջ:

Աղբյուրը՝ http://www.blog-havasti1.info/1-32/

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

0 Comments Join the Conversation →


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *