Մկրտիչ Արզnւմանյան — Մի խnչընդnտեք մшրդկանց ազшտ կшրծիքն nւ բnղnքն արտահայտելու իրшվnւնքը։ Պետք չէ զարմшնալ։ Դժգnh են, nրnվհետև տեղ nւնեն դժգnhելու։

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Սիրելի հայրենակիցներ, իմ սիրելի ժողովուրդ։
Ցանկանում եմ անդրադառնալ մեր հայրենիքում այս պահին տեղի ունեցող կարևոր իրադարձություններին։ Միշտ եղել եմ ու կլինեմ ձեր կողքին։ Հպարտ եմ մեր հրաշալի երիտասարդներով, ովքեր պայքարում եմ իրենց վաղվա օրվա և իրավունքները պաշտպանելու համար։ Այս օրերին հնչում են նաև բազմաթիվ անհիմն մեղադրանքներ։ Ցանկանում եմ մեկընդմիշտ հայտարարել, որ ես երբեք չեմ եղել, չկամ ու չեմ էլ լինի որևէ կուսակցության ներկայացուցիչ, սատարող։ Դա հայտնի է բոլորին։ Ոչ էլ երբևէ ձգտել եմ որևէ պետական պարգևի կամ կոչման, որն այսօր շահարկման թեմա է դարձել։
Ինձ համար առավել կարևոր է ժողովրդիս գնահատականը, որին անմնացորդ նվիրվել եմ իմ աշխատանքով և փորձել դրական լիցքեր փոխանցել և՛ իմ հանդիսատեսին, և՛ ինձ հետևողներին։ Ոչինչ չի սահմանափակել իմ ազատ կամքի դրսևորմանը։
Մեր երկրի ապագան մեր ազատամիտ ու արդարամիտ երիտասարդներինն է։

Աղբյուրը՝ http://mvideo.online/post/view?id=805

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

0 Comments Join the Conversation →


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *