Պահանջ՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Պահանջ՝ քաղաքացի Սերժ Ազատի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և փախուստը կանխելու ուղղությամբ…

Հաղորդում հանցագործության մասին 2018թ. ապրիլի 22-ին ‹‹Արմենիա Մարիոթ›› հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այդ պահին դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին, բառացիորեն արտաբերեց հետևյալ խոսքերը.

‹‹Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չե՞ք քաղել մարտի 1-ից ››:

Նշված արտահայտությունը ոչ միայն պարունակում է ինքնախոստովանություն 2008թ.-ի մարտի 1-ին 10 քաղաքացիների սպանության, իրավապահների կողմից ոչ իրավաչափ և ոչ համաչափ ուժի, այդ թվում` հրազենի կիրառման հետևանքով հարյուրավոր քաղաքացիների տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ հասցնելու…

ինչպես նաև հազարավոր քաղաքացիների հիմնարար այլ իրավունքների խախտման և արդյունքում ժողովրդի իշխանությունը յուրացնելու համար պատասխանատվության, այլ վերջին օրերին խաղաղ հավաքներին մասնակցող քաղաքացիների կյանքին և առողջությանն ուղղված ուղիղ սպառնալիք էր պարունակում:

Վերոնշյալը հաշվի առնելով` պահանջում եմ անհապաղ քրեական հետախուզում հարուցել քաղաքացի Սերժ Ազատի Սարգսյանի նկատմամբ, հանձնարարել անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու նրան հայտնաբերելու և նրա հնարավոր փախուստը կանխելու ուղղությամբ:

Աղբյուրը՝  Newstime.am

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

0 Comments Join the Conversation →


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *