Արքայանարնջի բուժական հատկությունները. Ահա թե առողջական ինչ խնդիրների դեպքում է օգտագործվում այս զարմանահրաշ միրգը

Արևելյան մի այսպիսի ասացվածք կա՝ օրական մեկ արքայանարինջ և բժիշկ պետք չի գա: Արքայանարինջը ոչ միայն համեղ է և սննդարար, այլև շատ օգտակար: Արքայանարինջը ամբողջ աշխարհում համարվում է դիետիկ սնունդ:

Զգուշացում. Շաքարային դիաբետի ժամանակ խորհուրդ չի տրվում օգտագործել արքայանարինջ:

Արքայանարինջը կրկնակի անգամ ավելի շատ է պարունակաում սննդային թելիկներ, քան խնձորը և այնպիսի միկրոտարրրեր, ինչպիսիք են՝ կալիումը, կալցիումը, մագնեզիումը, ֆոսֆորը, երկաթը:

Այն պարունակում է հակաօքսիդանտներ, ածխաջրատներ, օրգանական թթուներ, վիտամին A, C և P , և այլն: Արքայանարնջի պարունակության մեջ մտնող պեկտինային նյութերն այն դարձնում են բուժիչ նշանակություն ունեցող պտուղ քրոնիկ ստամոքսաբորբերի, լեղապարկի բորբոքումների, դիսբակտերիոզի ժամանակ:

Ժողովրդական բժշկության մեջ արքայանարինջը կիրառվում է տարբեր առողջական խնդիրների դեպքում՝ ինչպիսին են հարբուխը, անգինան, փորլուծությունը, թոքաբորբը, հաստ աղիքի բորբոքումը, թարախային վերքերըչիբանը, մատնաշունչը և այլն:

Անգինա, հարբուխ. Քամել 1 արքայանարնջի հյութը, ավելացնել 1/4 բաժակ եռացրած, գոլացրած ջուր: Ստացված լուծույթով ողողել կոկորդը՝ օրական 3-4 անգամ:

Փորլուծություն. Այս դեպքում 6 հատ չհասունացած արքայանարինջը կտրտել շերտերով, վրան լցնել 1լ եռման ջուր, թողնել մնա 30 րոպե, քամել: Թուրմը խմել 2 ժամը մեկ, կես բաժակ:

Թոքաբորբ. Վերցնել 2 ճ/գ  արքայանարնջի բոված և աղացած կուտ, խառնել 3 հատ արքայանարնջի պտղամսի հետ: Օգտագարոծել 1 ճ/գ-ից, առավոտյան սոված փորին՝ տաք կարմիր գինու հետ: Այս միջոցը ժողովրդական բժշկությունն առաջարկում է նաև հաստ աղիքի հետ խնդիրներ ունեցողներին:

Թարախային վերքերի, չիբանի և մատնաշունչ դեպքում արքայանարնջի պտղամիսը միջից հանել, իսկ կեղևը կապել հիվանդ մասին, իսկ վրայից փաթաթել վիրակապով: Փոխել օրական 2 անգամ:

Իմանալով արքայանարնջի օգտակար ու բուժիչ հատկությունների մասին՝ բաց մի թողեք զարմանահրաշ միրգը համտեսելու ուտելու իսկական պահը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *