2017 թվականի աստղային ասեկոսեները, որոնք արդեն հաստատվել են (Photo)

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Boomnews.am-ը գրում է.

Մենք     տեղեկություն էինք ստացել, որ  Իվետան ու Արամ mp3 լուրջ վիճաբանել էին, այն աստիճան, որ հրաժարվում են մեկը մյուսի հետ հանդես գալ ու շփվել։ Չնայած Արամը միանգամից հերքեց այդ լուրը, բայց ամեն ինչ ապացուցելու է գալիս այն փաստը, որ աստղային դուետը այլևս գոյություն չունի։ Գլխավոր փաստը այն է, որ շատ արագ ներկայացած տեսահոլովակները և դուետները այլևս չկան։ Չկան համատեղ լուսանկարները ու հին երգերը «վերակենդանացման» գործընթացը կանգ է առել։ Այլ կերպ ասած՝ վերջ է տրվել Արամ&Իվետա աստղային դուետին։

Մյուս ասեկոսեն, որ մենք հրապարակել էինք այն է, որ Իռեն Ուլիխանովան ու Վահագն Գրիգորյանը արտագաղթել են ԱՄՆ։ Չնայած այն փաստը, որ նրանց քավորը՝ Արամ Mp3-ը հերքեց տեղեկատվությունը ու նշեց, որ զույգը հյուրախաղերի են մեկնել, բայց զարմանալի է, որ գրեթե կես ամիս հյուրախաղերի մեկնած աստղերի ոչ ելույթների մասին տեղեկատվություն կա, ոչ էլ որևէ փաստող լուսանկար։ Փաստը այն է, որ մեր հումորը նույնպես սկսել է արտագաղթել։ Միգուցե Վահագը չի շտապում հայտարարել դրա մասին՝ հետ դառնալու վտանգը, որպես ռիսկ հաշվարկելով

Հաջորդ ասեկոսեն վերաբերվում էր սիրված դերասանուհի Անաիս Սարդարյանին։ Վերջերս Boomnews.am կայքում լուսանկար էր հրապարակվել դերասանուհու ինստագրամից և նշվել, որ դերասանուհին հղի է։ Շատ կարճ ժամանակում Անաիսը հերքեց լուրերը, բայց այսօր նա արդեն հրապարակում է կլորիկ փորիկով գեղեցիկ լուսանկար։

Աշոտի և Սոֆիայի սիրային կապի վերաբերյալ հնարավոր ու անհնար բոլոր ապացույցները /թե տեսանյութ, թե լուսանկարներ/ հրապարակվեցին համացանցում, բայց զույգը անընդհատ հերքում էր տեղեկատվությունը՝ պատճառաբանելով, թե և լուսանկարները և տեսանյութրը նկարահանման հրապարակից են ու ոչ մի կապ չունեն իրենց անձնական կյանքի հետ։ Իսկ այսօր նրանք հայտնվում են աստղային միջոցառումներին այնպես ինչպես վայել է սիրային զույգին։ Բայց մինչև օրս էլ զույգի կողմից որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել նրանց միության մասին։

 

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

0 Comments Join the Conversation →


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *