Ռիկի Մարտինն ամուսնացել է հայկական արմատներ ունեցող տղամարդու հետ

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Ռիկի Մարտինը և նրա հայկական արմատներ ունեցող սիրելին` նկարիչ Ջոեն Յուզեֆը, պաշտոնապես ամուսնացել են: Այս մասին երգիչը հայտնել է E! News-ին տված հարցազրույցում։

«Մենք երդումներ ենք փոխանակել, ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք պետք է ստորագրեինք, ամուսնական պայմանագիրը և այլն»,-ասել է  Ռիկի Մարտինը:

Երգիչը հայտնել է նաև, որ պատրաստվում է եռօրյա հանդիսություն կազմակերպել, սակայն հարսանիքի անցկացման վայրի մասին մանրամասներ չի հաղորդել:

Նշենք, որ օրերս Ռիկի Մարտինը և հայ նկարիչը միասին ներկայացել էին «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը:

Հիշեցնենք, որ Ռիկի Մարտինի ընտրյալի մայրը սիրիահայ է, իսկ հայրը `քուրդ: Նշենք, որ զույգը նշանադրվել էր 2016 թվականին: Մարտինը հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է, որ ինքը տարված է արվեստի գործեր հավաքելով և Ջոենի հետ հանդիպել է, երբ որոնելիս է եղել նոր նմուշներ։ Ժամանակի ընթացքում գործարար հարաբերությունները վերածվել են  սիրային հարաբերությունների։

Նյութի աղբյուրը՝ EnterTrain

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

0 Comments Join the Conversation →


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *