Աշխարհի ամենահարուստ գյուղը, որտեղ բոլորը միլիոնատերեր են

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Խուասին Չինաստանի ամենահարուստ գյուղն է, որտեղ ապրում են բացառապես միլիոնատերերը և որտեղ իշխում է կոմունիզմը: Յուրաքանչյուր բնակիչ ունի 250000 դոլարի չափով բանկային հաշիվ, թանկարժեք մեքենաներ, առանձնատներ, որոնք հասու չեն շարքային չինացիների համար: Բայց եթե որևէ մեկը փորձի հեռանալ գյուղից, կզրկվի ամեն ինչից: Գյուղի բյուջեն տնօրինում է վարչական շրջանի ղեկավարը, ով տարվա ընդհանուր եկամտի 20%-ը հավասարապես բաժանում է բնակիչներին: Խուասիում իրավունք ունեն անվճար կրթության և բուժսպասարկման: Բնակիչներն ունեն ծերության ապահովագրություն, սննդամթերքի ձեռքբերման սուբսիդիաներ, իսկ չափահաս դառնալուն պես ամեն քաղաքացի ստանում է բնակարան:

Մոտ կես դար առաջ, սակայն, այս գյուղը ոչնչով չէր տարբերվում Չինաստանի մյուս բնակավայրերից, որտեղ մարդիկ զբաղվում էին գյուղատնտեսությամբ: Ֆերմեր Ու Ժենբաոն, ով նշանակվեց գյուղական կուսակցության կոմիտեի քարտուղար, օգտագործելով զբաղեցրած պաշտոնն ու գիտելիքները, գյուղում տեքստիլ արդյունաբերություն հիմնեց:
10 տարիների ընթացքում այն ընդլայնեց իր ծավալներն ու մեծ եկամուտներ բերեց տնտեսությանը: Գյուղի տարածքում բացվեցին նոր գործարաններ, ձեռնարկություններ, որոնք բնակավայրին բերեցին միլիարդավոր եկամուտներ: Աճում էր նաև բնակչության թիվն, ուստի պատկան մարմինները որոշեցին մեծացնել գյուղի վարչական տարածքը: Այսօր արդեն գյուղում բնակվում է 35 հազար մարդ, իսկ 1950-ին նրանց թիվը 576 էր:

Բնակիչների միակ խնդիրը հանգստի պակասն է: Նրանք աշխատում են Խուասիի ձեռնարկություններում՝ շաբաթը 7 օր, ինչի պատճառով չեն հասցնում շրջագայել: Տեղի իշխանությունները, սակայն, դրա լուծումն էլ են գտել. գյուղում կառուցել են աշխարհի տեսարժան կառույցների կրկնօրինակները:

Աղբյուր՝ mamul.am

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

0 Comments Join the Conversation →


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *