Թինա Կանդելակին հուզիչ կերպով շնորհավորել է դստեր տարեդարձը. անհավատալի է`մայր ու աղջիկ ասես քույրեր լինեն (Photo)

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Թինա Կանդելակին տաղանդավոր լրագրող է, պրոդյուսեր և հասարակական գործիչ, հաղորդավարուհի և հոգատար մայր: Վերջին տարիներին Թինան դարձավ «Ապոստոլ» մեդիա ընկերության համասեփականատերը և գլխավոր անձանցից մեկը «Գազպրոմ-մեդիայում»: Դժվար է հավատալ, բայց Կանդելակին երկու մեծահասակ երեխա ունի:

2018 թ. հունվարի 11-ին Թինայի ավագ դուստրը՝ Մելանիան, 18 տարեկան դարձավ:

Աղջկան ծննդյան առթիվ մայրը շնորհավորեց հուզիչ գրառմամբ, որը կներկայացնենք ստարև․

«Իմ աղջիկը՝ @melaniakondrahina-ն, 18 տարեկան է: Ես նույնիսկ չնկատեցի՝ դա ինչպես տեղի ունեցավ: Ծննդատուն, դուրս գալ անզգայացումից, առաջին քայլեր, մանկապարտեզ, դպրոց և արդեն Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ: Մենք շատ ենք խոսում ծնելիության վերահսկողության, գիտակցված մայրության, հասուն ընտրության մասին, բայց մեզ համար ապրելու մեր բոլոր փորձերն ունայն են, կնոջ իմաստը երեխաների մեջ է, իսկ հետո արդեն կարիերայի, ինքնակատարելագորման, սոցիալական դերի և իշխանության հասարակության մեջ: Այնպես որ, իմ գլխավոր հաղթանակը և իմաստը դու և Լեոն եք:

Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էի նայում գեղեցկության մրցույթը, որը վարում էր @flotus-ը և որոշեցի, որ դա ամենահրաշալի անունն է իմ աղջկա համար: Մելանիա, ուժեղ եղիր և ժպտա: Մայրիկը միշտ կողքիդ է»:

 

Նյութի աղբյուրը՝ Blognews.am

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

0 Comments Join the Conversation →


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *